կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խերսոնի շրջանը ՌԴ սուբյեկտ է, փոփոխություններ լինել չեն կարող․ Պեսկով

Խերսոնի շրջանը ՌԴ սուբյեկտ է, փոփոխություններ լինել չեն կարող․ Պեսկով

Խերսոնի մարզը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ է, այս կարգավիճակն ամրագրված է, և այստեղ փոփոխություններ լինել չեն կարող։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ է։ Օրենսդրորեն այս սուբյեկտն ամրագրված է, սահմանված է: Այստեղ ոչ մի փոփոխություն չկա և չի կարող լինել», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը շարունակում է ամբողջ Խերսոնի մարզը համարել իր տարածքը, և արդյոք իրավաբանորեն կամրագրի աջակողմյան ( Դնեպրի – խմբ.) հատվածի կարգավիճակը։

Պեսկովը բացասաբար է պատասխանել այն հարցին, թե արդյոք Կրեմլում նվաստացուցիչ չեն համարում Խերսոնից հեռանալը։
Դմիտրի Պեսկովը ՊՆ է վերահասցեագրել հարցերը ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինի՝ հատուկ գործողության գոտում տիրող իրավիճակի մասին զեկույցի և երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Խերսոնի ուղղությամբ Դնեպրից զորքերի դուրսբերման մասին հրամանի վերաբերյալ:
«Այդ թեմայով ավելացնելու բան չունեմ, ասելիք չունեմ, այստեղ ևս ինչ-որ ընդարձակ մեկնաբանությունների համար խնդրում եմ դիմել պաշտպանության նախարարություն։ Դուք գիտեք, որ սա հրամանատար Սուրովիկինի առաջարկն է և պաշտպանության նախարարի որոշումը, ուստի խնդրում եմ պաշտպանության նախարարություն դիմել։ Ես այս թեմայով ասելիք չունեմ», - ասել է նա։

  • Կիսվել: