Խերսոնի շրջանում գնդակոծություն է եղել. երկու խաղաղ բնակիչ է զոհվել
Խերսոնի մարզի Դնեպրի ձախ ափին գտնվող Գորնոստաևկա գյուղում երկու խաղաղ բնակիչ է զոհվել ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
«Գորնոստաևկա բնակավայրի գնդակոծության հետևանքով երկու խաղաղ բնակիչ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստացել», - ասել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ երեկ ուկրաինական հրետանին 14 արկ է արձակել Գորնոստաևկայի ուղղությամբ։
Գիշերվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Նովայա Կախովկա, Կախովկա, Սոլոնցի, Ալյոշկի բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ընդհանուր առմամբ արձակելով 32 արկ: