կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խերսոնի շրջանի աջ ափում հակառակորդի գնդակոծության մեծ հավանականություն կա. բնակիչներին հորդորում ենք տարհանվել. Յանուշևիչ

Խերսոնի շրջանի աջ ափում հակառակորդի գնդակոծության մեծ հավանականություն կա. բնակիչներին հորդորում ենք տարհանվել. Յանուշևիչ

Խերսոնի ազատագրված աջ ափի բնակիչներին հորդորում են տարհանվել՝ հակառակորդի գնդակոծության մեծ հավանականության պատճառով։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի նախագահ Յարոսլավ Յանուշեւիչը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Խերսոնի շրջանի աջ ափում հակառակորդի գնդակոծության մեծ հավանականություն կա։ Ռուսական բանակը, անհուսության դեպքում սկսում է կռվել խաղաղ բնակիչների հետ։ Սա բազմիցս տեսել ենք ազատագրված բազմաթիվ բնակավայրերում՛՛:

Յանուշեւիչի խոսքով՝ փախուստից առաջ ռուսաստանցիները լուրջ վնաս են հասցրել կարեւոր ենթակառուցվածքներին, որոնք ապահովում են շրջանի էլեկտրաէներգիան, ջերմությունը եւ ջուրը։

՛՛Ուստի մենք խորհուրդ ենք տալիս տարհանվել դեպի ավելի ապահով շրջաններ։ Kherson OVA թիմը պատրաստ է օգնել ձեզ այս հարցում՛՛,-գրել է նա՝ հորդորելով կապ հաստատել ՛՛թեժ գծի՛՛ հետ:

Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի նախագահը նաեւ հայտնել է, որ Խերսոնում արդեն գործում է բջջային կապը։

Հավելենք նաեւ, որ, ըստ UNIAN-ի, նոյեմբերի 12-ի դրությամբ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներն արդեն վերահսկողություն են հաստատել Խերսոնի շրջանի 60 բնակավայրերի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, շաբաթվա սկզբից Դնեպրի աջ ափին ապաշրջափակվել է 179 բնակավայր։

  • Կիսվել: