ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կհարվածենք նրանց, ովքեր մասնակցել են Սոլեյմանիի սպանությանը. Իրան

Կհարվածենք նրանց, ովքեր մասնակցել են Սոլեյմանիի սպանությանը. Իրան

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հուսեյն Սալամին հայտարարել է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի համար վրեժխնդրության թիրախը միայն նրանք են, ովքեր մասնակցել են նրա սպանությանը:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն մեղադրում է Իրանի իշխանություններին Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լանա Մարքսին վերացնելու հնարավորությունը դիտարկելու համար՝ Սուլեյմանիի սպանությանն ի պատասխան:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ասել է. ՛՛Պարո՛ն Թրամփ, վրեժխնդրությունը մեր լեգենդար գեներալի համար իրական է և լուրջ: Կարծում եք, որ մեր եղբոր և նահատակի արյան համար մենք հարված կհասցնե՞նք Հարավաֆրիկյան Հանրապետությունում գործող կին դեսպանին: Մենք հարված կհասցնենք նրանց, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցել են այս լեգենդար մարդու սպանությանը՛՛:

Գեներալ Ղասեմ Սոլեյմանին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավարն էր, նա սպանվել է 2020 թ. հունվարի 3-ին ԱՄՆ ուժերի ավիահարվածից՝ Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում:

 

 

  • Կիսվել: