Խարդախ սխեմայում ներգրավված հայի պատճառով Բելիզում քաղաքական սկանդալ է հասունացել
ԱՄՆ-ում խարդախ սխեմայում ներգրավվածության համար մեղադրվող Լեւոն Թերմենջյանի գործի հետ կապված քաղաքական սկանդալ է հասունացել Բելիզում, տեղեկացնում է channel5belize.com-ը:
Լեւոն Թերմենջյանը, որը հայտնի է որպես Լեւ Ասլան Դերմեն, անցնում է Washakie Renewable Energy LLC ընկերության սեփականատեր Ջեյկոբ Քինգսթոնի եւ ֆինանսական տնօրեն Իսայ Քինգսթոնի մեղադրական գործով: Հետաքննության ընթացքում Ջեյկոբ Քինգսթոնն ասել է, որ 2012-2016 թվականների Լեւ Դերմենն ամեն ամիս 25 հազար դոլար է ուղարկել Բելիզի կառավարության նախարարին, որի անունը չի նշվում:
Նշվում է, որ Թերմենջյանը ԱՄՆ-ի եւ Բելիզի քաղաքացի է: Երկրի վարչապետ Դիմ Բարրոուն հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ նշելով, որ անձամբ հարցրել է յուրաքանչյուր նախարարի, թե արդյոք գործարք է կնքել հայի հետ, եւ բացասական պատասխան է ստացել: Բարրոուն խոստովանել է, որ կառավարության առաջնորդը հրաժարական կտա, եթե պարզվի, որ ինչ-որ մեկը կաշառք է ստացել: Ընդդիմությունն էլ մեղադրում է վարչապետին, որ վերջինս իմացել է կաշառքների մասին եւ կոռուպցիան դադարեցնելու կոչ չի արել: