կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Խամենեիի խորհրդականը Պուտինին է փոխանցել Իրանի իշխանությունների ուղերձը․ ԱԳՆ

Խամենեիի խորհրդականը Պուտինին է փոխանցել Իրանի իշխանությունների ուղերձը․ ԱԳՆ

Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Լարիջանին Մոսկվա կատարած այցի ընթացքում հաջող հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրան է փոխանցել Իրանի ղեկավարության ուղերձը: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին։

Նրա խոսքով՝ Լարիջանին և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերությունները:
«Լարիջանին Մոսկվա կատարած այցի ընթացքում նախագահ Պուտինին է փոխանցել Իրանի ղեկավարության ուղերձը՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, գլոբալ գործընթացների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Իսլամական Հանրապետության ընդհանուր դիրքորոշումներով ու տեսակետներով: Նա լավ հանդիպում է ունեցել Պուտինի հետ։

Քննարկվել է արդիական թեմաների լայն շրջանակ»,-ասել է Բաղաին մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայտնել էինք, որ հուլիսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանիին: Նրանք խոսել են երկկողմ հարաբերությունների, Մերձավոր Արևելքում սրված իրավիճակի, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի մասին:

  • Կիսվել: