Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կա երկու պայման․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ կարևոր պահ է ապրում։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը։
«Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման գործընթացն ավարտվել է։ Դրա ստորագրման համար կա երկու պայման. անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ՝ խաղաղության համար հիմք ստեղծելու համար։ Ցանկացած խաղաղ ուղերձ արդյունք կտա միայն այն դեպքում, երբ այդ քայլերը գործնականում իրականացվեն, և երբ երկու կողմերի կոնկրետ պահանջներն ու սպասումները բավարարվեն», — ասել է Ռաֆիևը։