Խաբարովսկում ռադարների տեսադաշտից անհետացած Ան-26 ինքնաթիռը
ԱՆ-26 ինքնաթիռը, որն այսօր ռադարների տեսադաշտից դուրս էր եկել Խաբարովսկի օդանավակայանից 38 կմ հեռավորությամբ, հայտնաբերվել է, տեղեկացնում է Ռեգնումը:
Նշվում է, սակայն, որ օդանավի հայտնաբերման մասին լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի քանի ստորաբաժանումներ են մասնակցում օդանավի որոնողական աշխատանքներին: Հայտնի է, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի 6 անդամ: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում Ան-26 ինքնաթիռ է անհետացել: