ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խաբարովսկի մոտակայքում կործանված Ան -26-ի անձնակազմի բոլոր անդամները զոհվել են

Խաբարովսկի մոտակայքում կործանված Ան -26-ի անձնակազմի բոլոր անդամները զոհվել են

Ռուսական Ան-26-ի անձնակազմի անդամների մարմնի մասերը հայտնաբերվել են Խաբարովսկի մոտակայքում, վթարի վայրում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնում են ԱԻՆ-ից։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Ան-26-ի տեխնիկական թռիչքի կատարման ժամանակ այն ռադարներից անհետացել է քաղաքից 38 կիլոմետր հեռավորության վրա՝ Խեխցիր արգելոցի տարածքում: Ինքնաթիռում եղել է անձնակազմի վեց անդամ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել բեկորների հայտնաբերման մասին: ԱԻՆ-ը կարծում է, որ ինքնաթիռի կործանման պատճառը, ամենայն հավանականությամբ, վատ եղանակային պայմաններն են եղել:

  • Կիսվել: