Կես տարվա նախագահության ընթացքում Դոնալդ Թրամփի դեմ շուրջ 500 դատական հայց է ներկայացվել
Դոնալդ Թրամփի նոր նախագահական ժամկետի մեկնարկից ի վեր՝ ԱՄՆ դատարանները 75%-ով աջակցել են նրա հակառակորդներին, հաղորդում է The Washington Times-ը։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում վեց ամսվա ընթացքում Թրամփը բախվել է իր գործադիր իշխանության գործողությունները վիճարկող առնվազն 500 դատական հայցի, ինչը համարժեք է մեկ աշխատանքային օրվա ընթացքում չորս դատական հայցի։
Պարբերականի կողմից Թրամփի դատական գործերի վերլուծության համաձայն՝ գործերի 75%-ում դատավորները ամերիկացի առաջնորդի դիրքորոշմանը հակասող որոշումներ են կայացրել։
Հոդվածի հեղինակը նշում է, որ այս գործերից մոտ 50-ը կապված են եղել ԱՄՆ-ից որոշ օտարերկրյա ուսանողների արտաքսելու փորձերի հետ։ Նրանց ներգաղթի փաստաթղթերում առկա են եղել խախտումների և դատվածության հիմքեր։ Սակայն նախագահ Թրամփի թիմը այդ գործերի շուրջ մոտ 90 տոկոսում պարտություն է կրել։
Լրագրողը նաև ասել է, որ այս ընդդիմության առաջնորդները այն դատավորներն են, որոնք նշանակվել են Թրամփի նախորդների՝ նախագահներ Բարաք Օբամայի և Ջո Բայդենի կողմից։


