Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի՝ Պուտինի նախագահությամբ նեղ կազմով նիստը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում բացել է ԲՐԻԿՍ-ի ղեկավարների նեղ կազմով նիստը, որի շրջանակում մասնակիցները կքննարկեն առանցքային հարցեր, ներառյալ ազգային արժույթներով վճարումների ընդլայնումը: Այս մասին հայտնում է vz.ru-ն:
ՌԴ նախագահի բացման խոսքից հետո հանդիպումը կշարունակվի փակ դռների հետևում։ Եռօրյա գագաթնաժողովի հիմնական իրադարձություններն են նեղ և ընդլայնված կազմով հանդիպումները։ Հանդիպման ավարտին կընդունվի Կազանի հռչակագիրը։