ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կայունությունը կհաստատվի միայն տարածաշրջանի երկրների համագործակցությամբ. ԻԻՀ պաշտոնյա

Կայունությունը կհաստատվի միայն տարածաշրջանի երկրների համագործակցությամբ. ԻԻՀ պաշտոնյա

ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին երկուշաբթի օրը ԱՄԷ-ի ազգային անվտանգության խորհրդական շեյխ Թահնուն բին Զայեդի հետ հանդիպման ժամանակ նշել է , որ կայունության և անվտանգության կարելի է հասնել միայն տարածաշրջանի երկրների միջև շարունակական երկխոսության և համագործակցության միջոցով, գրում է parstoday.com-ը:

Նա ասել է. «Արտաքին քաղաքականության ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից են հարևանների հետ ջերմ ու բարեկամական հարաբերությունները և տնտեսական, առևտրային ու ներդրումային կարողությունների փոխանակումը»։

Ընդգծելով, որ տարածաշրջանի երկրների հարաբերությունները չպետք է ազդվեն անդրտարածաշրջանային երկրների միջամտողական քաղաքականությունից, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հավելել է. «Եթե Պարսից ծոցի երկրները համագործակցեն և աշխատեն միասին, կարող են որպես էներգետիկ հանգույց կարևոր դեր խաղալ տարածաշրջանային և համաշխարհային տնտեսության մեջ՝ իրենց ժողովուրդների համար ապահովելով զարգացում և բարգավաճում»:

ԱՄԷ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Թանհուն բեն Զայեդը, հանդիպմանը հայտարարել է, որ Իրանը, որպես տարածաշրջանում մեծ և հզոր երկիր, ունի աշխարհաքաղաքական յուրահատուկ դիրք և Արևելքն ու Արևմուտքը կապող մայրուղի է: Նա ասհավելել է.«Աբու Դաբիի և Թեհրանի միջև ջերմ և եղբայրական հարաբերությունների զարգացումը ԱՄԷ-ի առաջնահերթություններից է»:

Շեյխ Թահնուն բեն Զայեդը հավելել է, որ տարանցման, էներգետիկայի, տրանսպորտի, առողջապահության և ներդրումների ոլորտներում երկու երկրների տնտեսական ներուժը շատ մեծ է:

 

  • Կիսվել: