կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կայացել է Ղարիբաշվիլի-Զելենսկի հանդիպումը

Կայացել է Ղարիբաշվիլի-Զելենսկի հանդիպումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել են վրաց-ուկրաինական գործընկերության, ռուսական օկուպացիայի հետևանքների և տարածաշրջանային անվտանգության խնդիրների մասին: Երկու երկրների առաջնորդների հանդիպման մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, գրում է aliq.ge-ն:

«Կողմերը քննարկել են Վրաստանի և Ուկրաինայի միջև բարեկամական և ռազմավարական գործընկերությունը: Իրակլի Ղարիբաշվիլին և Վլադիմիր Զելենսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները և իրավիճակը Սևծովյան տարածաշրջանում», — ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Վրաստանի վարչապետը վերահաստատել է հստակ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և շնորհակալություն հայտնել Ուկրաինայի նախագահին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար:

  • Կիսվել: