շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կատարում հավաքված մուսուլմանական և իսլամական երկրների ԱԳ նախարարները քննարկում են Իսրայելին արձագանքելու տարբերակները

Կատարում հավաքված մուսուլմանական և իսլամական երկրների ԱԳ նախարարները քննարկում են Իսրայելին արձագանքելու տարբերակները

Մուսուլմանական և իսլամական երկրները Կատարում քննարկում են Դոհային Իսրայելի հարվածի վերաբերյալ իրենց արձագանքը։

Կատարն ընդունել է արաբական և մահմեդական երկրների արտաքին գործերի նախարարներին՝ քննարկելու, թե ինչպես համակարգված արձագանքեն Դոհայում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներին ուղղված Իսրայելի հարվածին:

Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ հավաքից առաջ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին Նյու Յորքում հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նա Սպիտակ տան ղեկավարի հետ զրույցում հաստատել է Դոհայի հանձնառությունը՝ համագործակցելու Եգիպտոսի և ԱՄՆ-ի հետ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը դադարեցնելու համար։

Արաբական և մահմեդական երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ Ալ Թանին ընդգծել է. «Ժամանակն է, որ միջազգային հանրությունը դադարեցնի կրկնակի ստանդարտների կիրառումը և պատժի Իսրայելին իր կատարած բոլոր հանցագործությունների համար»:

Ելույթ ունենալով Կատարում՝ Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթը զգուշացրել է, որ «հանցագործության մասին լռությունը ճանապարհ է հարթում ավելի շատ հանցագործությունների համար»։

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ԶԼՄ-ներին հասանելի է դարձել բանաձևի նախագծից մի հատված, որի համաձայն՝ գագաթնաժողովի մասնակիցները պատրաստ են հայտարարել, որ «Իսրայելի դաժան հարձակումը Կատարի վրա և նրա թշնամական գործողությունների շարունակությունը՝ ներառյալ ցեղասպանությունը, էթնիկ զտումները, սովը, պաշարումը, գաղութային գործունեությունը և ծավալապաշտական ​​քաղաքականությունը, սպառնում են տարածաշրջանում խաղաղության և համակեցության հեռանկարներին»։

  • Կիսվել: