երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Կարծում ենք որ Լաչինի միջանցքի ապաշրջափակումը կնպաստի իրավիճակի դեէսկալացիային. Զախարովա

Կարծում ենք որ Լաչինի միջանցքի ապաշրջափակումը կնպաստի իրավիճակի դեէսկալացիային. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրող Հայկ Խալաթյանի հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը գործուն քայլեր ձեռնարկում է կանխելու համար Ադրբեջանի ռազմական սադրանքները Լեռնային Ղարաբաղում որի պատճառով հայկական կողմը 4 զոհ է ունեցել, պատասխանել է. 

«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումների և հաճախակիացած ռազմական բնույթի բախումներից։ Կողմերին զսպվածության և բոլոր հարցերի խաղաղ լուծման կոչ ենք անում՝ ՌԴ խաղաղապահների հրամանատարության միջնորդությամբ։ Կարծում ենք որ Լաչինի միջանցքի ապաշրջափակումը կնպաստի իրավիճակի դեէսկալացիային»։ 

  • Կիսվել: