Կարծում ենք՝ մղձավանջը կավարտվի այսօր երեկոյան․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը՝ շաթդաունի մասին
Ես ուզում եմ ներողություն խնդրել բազմաթիվ ամերիկացիներից, որոնք վերջին մի քանի շաբաթների ընթացքում ստիպված են եղել քաղցած մնալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոնսոնը՝ հայտնելով, որ շաթդաունը կավարտվի այսօր, տեղեկացնում է BBC-ն։
Ավելի վաղ ԱՄՆ սենատորները համաձայնության էին եկել պատմության մեջ կառավարության ամենաերկարատև՝ 40 օր տևողությամբ, շաթդաունը դադարեցնելու համար։
Նշենք, որ ԱՄՆ կառավարությունը արդեն մեկ ամսից ավելի է՝ մասնակիորեն փակ է, քանի որ Կոնգրեսը չի կարողանում համաձայնության գալ պետական ծառայությունների ֆինանսավորման հարցում։
Սենատի համաձայնագիրը կառավարության շաթդաունի դադարեցման առաջին քայլն է։ Սենատի կողմից ընդունվելուց հետո օրինագիծը պետք է հաստատվի հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի կողմից, ապա՝ ստորագրվի Թրամփի կողմից:
ԱՄՆ կառավարության շաթդաունը սկսվել է հոկտեմբերի 1-ին։ Այն պայմանավորված էր դեմոկրատների և հանրապետականների միջև «Obamacare» սուբսիդիաների և «Medicaid» ֆինանսավորման վերաբերյալ անհամաձայնությամբ:


