երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Կարմիր մահիկի պաղեստինյան կոմիտեն տեղեկացնում է Ալ-Քուդս հիվանդանոցի շրջանում գնդակոծությունների մասին

Կարմիր մահիկի պաղեստինյան կոմիտեն տեղեկացնում է Ալ-Քուդս հիվանդանոցի շրջանում գնդակոծությունների մասին

Կարմիր մահիկի պաղեստինյան կոմիտեն տեղեկացնում է, որ Ալ-Քուդս հիվանդանոցի շրջակայքում շարունակվում է ուժեղ հրետակոծությունը։

«Ալ-Քուդս հիվանդանոցի մոտ, Թալ-ալ-Հավայի շրջանում (Գազա քաղաք) շարունակվում է ուժեղ հրետակոծությունը, այդ շրջանում լսվում են գնդակոծությունների ձայներ եւ ուժեղ պայթյուններ։ Մեքենաների շարասյունը, որը Գազայի հարավից մոտենում է Ալ-Քուդս հիվանդանոցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, կանգ է առել։

Աշխատանքը շարունակել չի հաջողվում հիվանդանոցի շուրջ տիրող իրավիճակի պատճառով»,- նշվել է հաղորդագրությունում։

  • Կիսվել: