շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կարիք չկա, որ Պուտինը հանդիպի Զելենսկու հետ՝ նախքան ինձ հետ հանդիպելը. Թրամփ

Կարիք չկա, որ Պուտինը հանդիպի Զելենսկու հետ՝ նախքան ինձ հետ հանդիպելը. Թրամփ

Սպիտակ տանը անցկացված ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցրել են՝ արդյո՞ք նա իսկապես պայման է դրել, որ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի նախագահը նախ հանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է BBC-ն։

«Ո՛չ»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։

Բացի դրանից, Թրամփը նշել է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմում հրադադարը կախված է Պուտինից։

«Նրանք կցանկանային հանդիպել ինձ հետ, և ես կանեմ ամեն ինչ, որպեսզի դադարեցնեմ սպանությունները»,- նշել է նա։

  • Կիսվել: