չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Կարիբյան ավազանում կալանվել է վեցերորդ լցանավը

Կարիբյան ավազանում կալանվել է վեցերորդ լցանավը

«Հարավային նիզակ» համատեղ օպերատիվ խմբի ծովային հետևակայիններն ու նավաստիները, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության և USS Gerald R. Ford ավիակրի աջակցությամբ առանց միջադեպերի կալանել են «Վերոնիկա» լցանավը։ Այդ մասին սոցիալական ցանցերում հայտարարել է ԱՄՆ հարավային հրամանատարությունը, տեղեկացնում է DW-ն։

Նշվում է, որ, ըստ հրամանատարության տվյալների, լցանավը խախտել է Կարիբյան ավազանում ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված նավերի համար սահմանված կարանտինը։

Սա ԱՄՆ գործողության շրջանակներում կալանված և Վենեսուելայի հետ կապված վեցերորդ նավն է։

Կալանումը տեղի է ունեցել Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի հանդիպումից առաջ։

Իր հերթին Новая газета Европа-ն հայտնել է, որ նավի սեփականատերը ռուսական «Բուրեվեստմարին» ընկերությունն է։

  • Կիսվել: