ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնել փորձող երեք լցանավ է կալանել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ ԻՀՊԿ-ն, հայտարարել է երեք նավի կալանման մասին՝ Հորմուզի նեղուցով չարտոնված անցման փորձ կատարելիս, հայտնում են իրանական աղբյուրները:
«Մի քանի ժամ առաջ երեք նավթատար լցանավ, որոնք ընթանում էին ոչ անվտանգ և անօրինական երթուղով՝ անտեսելով մեր նախազգուշացումները, խոցվել են և կանգնեցվել»,-հայտնել են է ԻՀՊԿ-ից։
Նշենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ հարվածները, որոնք վերսկսվել էին Հորմուզի նեղուցում Իրանի կողմից չարտոնված երթուղով նավերի անցումը խոչընդոտելու պատճառով և շարունակվել շուրջ երկու շաբաթ, արդեն չորս օր է՝ դադարել են։ Սակայն ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան գիշերը հարված են հասցրել Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավորման թիրախներին՝ ի պատասխան թագավորության դեմ հարձակումների։


