հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կարևոր էր Էրդողանի հայտարարությունը, որ Ղրիմը Ուկրաինա է. Զելենսկին՝ Ֆիդանին

Կարևոր էր Էրդողանի հայտարարությունը, որ Ղրիմը Ուկրաինա է. Զելենսկին՝ Ֆիդանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ընդունել է Թուրքիայի արտգործնախարարի Հաքան Ֆիդանին:

Նա շնորհակալություն է հայտնել Ֆիդանին՝ հումանիտար օգնություն տրամադրելու, ուկրաինացի զինվորականներին աջակցելու և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարելու համար:

՛՛Կարևոր էր նաև, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարեց, որ Ղրիմը Ուկրաինա է՛՛,- ասել է Զելենսկին:

Պաշտոնյաները քննարկել են նաև հացահատիկի գործարքը և Սև ծովի արգելափակման ռիսկերը։ Ուկրաինական կողմի տվյալով՝ Հաքան Ֆիդանը վստահեցրել է՝ Անկարան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և սատարում Ուկրաինային։ «Սա է մեր հիմնական քաղաքականությունը»,- ասել է Ֆիդանը, հավելել, որ Անկարան աջակցում է խաղաղության՝ Ուկրաինայի բանաձևին:

Առաջիկայում նախատեսվում է Թուրքիայի արտգործնախարարի այցը նաև Ռուսաստան:

 

  • Կիսվել: