Կապիկի ծաղիկ վիրուսը շարունակում է արագորեն տարածվել Կոնգոյում
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում mpox-ի (Կապիկի ծաղիկի նոր անվանումը) դեպքերի թիվը շարունակում է արագորեն աճել․ վերջին շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է ևս հազար նոր մարդ, հայտնել է Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ACDC) գլխավոր տնօրեն Ժան Կասենյան։
Նրա խոսքով՝ Կոնգոն մնում է աֆրիկյան այն երկիրը, որտեղ mpox վիրուսը տարածվում է ամենաբարձր տեմպերով, սակայն mpox-ի դեպքերն այժմ արագորեն աճում են նաև Բուրունդիում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում:
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 16 հազարի, մահացել է ավելի քան 570 մարդ։