չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Կանխվել է Կիևի ռեժիմի կողմից ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ավիացիոն կառավարվող հրթիռների կիրառմամբ ահաբեկչական հարձակման փորձը. ՌԴ ՊՆ

Կանխվել է Կիևի ռեժիմի կողմից ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ավիացիոն կառավարվող հրթիռների կիրառմամբ ահաբեկչական հարձակման փորձը. ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը կանխել են ահաբեկչական հարձակումը, որը Ուկրաինայի զինված ուժերը փորձել են կազմակերպել Ռուսաստանի Դաշնության տարածքում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Հունվարի 4-ին Մոսկվայի ժամանակով ժամը 17:20-ի սահմաններում կանխվել է Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ավիացիոն կառավարվող հրթիռների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը՛՛:

Բացի այդ՝ ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Ղրիմի թերակղզու վրա տասը ուկրաինական հրթիռ է ոչնչացվել։

  • Կիսվել: