շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կանգնեք սիոնիստ հանցագործների դեմ. Իրանի ԱԳՆ խոսնակը՝ միջազգային հանրությանը

Կանգնեք սիոնիստ հանցագործների դեմ. Իրանի ԱԳՆ խոսնակը՝ միջազգային հանրությանը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դիմել է միջազգային հանրությանը, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններին, կառավարություններին և ազգերին ու ասել. «Սիոնիստ հանցագործների և նրանց աջակիցների դեմ տեր կանգնեք համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը և պաշտպանեք Գազայի ճնշված պաղեստինցիներին», գրում է parstoday.ir-ը:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին այսօր (ուրբաթ) «X» սոցիալական ցանցում դիմելով միջազգային հանրությանը, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններին, կառավարություններին և ազգերին՝ խնդրել է Սիոնիստ հանցագործների և նրանց աջակիցների դեմ տեր կանգնեն համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը և պաշտպանեն Գազայի ճնշված պաղեստինցիներին:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է. «Եթե միջազգային հանրությունը, ներառյալ միջազգային կազմակերպությունները, կառավարությունները և ազգերը, բուռն և զսպիչ արձագանք չցուցաբերեն Գազայում սիոնիստների կողմից վերջին 3 շաբաթվա ընթացքում կատարված բոլոր սարսափելի հանցագործություններին, իսկ պատերազմական հանցագործներն ու նրանց կոնկրետ աջակիցները մնան անպատիժ, ուրեմն նրանք քվեարկել են անվավեր ճանաչելու միջազգային մեխանիզմները, իրավունքները, օրենքներն ու կանոնակարգերը»։

 

  • Կիսվել: