երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կանադայում արգելել են RT-ի եւ RT France հեռուստաալիքների հեռարձակումը

Կանադայում արգելել են RT-ի եւ RT France հեռուստաալիքների հեռարձակումը

CRTC կանադական կարգավորիչը երկրում արգելել Է RT եւ RT France հեռուստաալիքների հեռարձակումը, որոնք ֆինանսավորվում են Ռուսաստանի կառավարության կողմից: Այդ մասին հաղորդում Է CBC հեռուստառադիոկորպորացիան:

CRTC-ում պարզաբանել են, որ երկու հեռուստաալիքներն Էլ հանվել են այն օտարերկրյա ռեսուրսների ցուցակից, որոնց թույլատրված Է Կանադայում տարածել իրենց ծրագրերը: Որպես այդ քայլի պատճառ նշվել Է «չափորոշիչներին ծրագրերի անհամապատասխանությունը»:

2022 թվականի մարտի սկզբին կարգավորիչն արդեն նախազգուշացրել Էր, որ հակված Է այդպիսի որոշում ընդունելուն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: