ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կանադայի վարչապետն այցելել է Կիեւի շրջանի ավերված Իրպեն քաղաքը

Կանադայի վարչապետն այցելել է Կիեւի շրջանի ավերված Իրպեն քաղաքը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանել է Կիևի շրջանի Իրպեն, Telegram-ում հայտնել է Իրպենի քաղաքապետ Ալեքսանդր Մարկուշինը։

Պաշտոնյան շնորհակալություն է հայտնել Թրյուդոյին այն աջակցության համար, որն այսօր ցուցաբերում է Կանադան Ուկրաինային: 

Մարկուշինը նաև հույս է հայտնել, որ Կանադայի վարչապետը կաջակցի Կանադայում ուկրաինական սփյուռքի ջանքերի կազմակերպմանը՝ Իրպենում ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման ուղղությամբ:

  • Կիսվել: