ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կանադան Ուկրաինային կտրամադրի ԱԹՍ-ների այնպիսի տեսախցիկներ, որոնց արտահանումը Թուրքիա արգելել էր՝ ԼՂ-ում կիրառելու պատճառով. Ottawa Citizen 

Կանադան Ուկրաինային կտրամադրի ԱԹՍ-ների այնպիսի տեսախցիկներ, որոնց արտահանումը Թուրքիա արգելել էր՝ ԼՂ-ում կիրառելու պատճառով. Ottawa Citizen 

Կանադան Ուկրաինային կտրամադրի անօդաչու թռչող սարքերի՝ դիտարկման այնպիսի տեսախցիկներ, որոնց արտահանումը Թուրքիա կասեցրել էր՝ պարզելով, որ Ադրբեջանն ԱԹՍ-ները կիրառում է Լեռնային Ղարաբաղի պատերազմում՝ հայկական կողմի դեմ: Այս մասին ասված է Ottawa Citizen-ի հրապարակած հոդվածում:

Նշվում է, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունը 50 մլն դոլարի նոր ռազմական և մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային: Այդ գումարի մի մասը կուղղվի ՛՛Բայրաքթար՛՛ ԱԹՍ-ների համար դիտարկման և թիրախավորման տեսախցիկների ձեռք բերելուն:

 

 

  • Կիսվել: