Թուրքիան և Կանադան մտադիր են ստորագրել ազատ առևտրի համաձայնագիր
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարար Մանինդեր Սիդհուի հետ։ Նախարարները համաձայնության են եկել սկսել Թուրքիայի և Կանադայի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բանակցությունները, գրում է ermenihaber.am-ը:
Երկրները մտադիր են զարգացնել ու խորացնել առևտրային ու ներդրումային հարաբերությունները։ Մասնավորապես քննարկվում է համագործակցությունը էներգետիկայի, ավիացիայի ու տիեզերագնացության ոլորտներում։
Համաձայնություն է ձեռք բերվել ուսումնասիրել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հնարավորությունները, ներառյալ այն հնարավոր ներդրումները, որը Կանադայի «CANDU» (միջուկային ռեակտոր) տեխնոլոգիան կարող է ունենալ Թուրքիայի ռեսուրսների դիվերսիֆիկացման համար։
Երկրները նաև համաձայնել են ուսումնասիրել ավիատիեզերական ոլորտում ավելի սերտ համագործակցության հնարավորությունները, որտեղ երկու երկրներն էլ ունեն համաշխարհային մակարդակի փորձ։



