հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կանադան մտադիր չէ սրել հարաբերությունները Հնդկաստանի հետ. Թրյուդո

Կանադան մտադիր չէ սրել հարաբերությունները Հնդկաստանի հետ. Թրյուդո

Օտտավան մտադիր չէ սրել հարաբերությունները Նյու Դելիի հետ՝ կանադացի դիվանագետներին արտաքսելու Հնդկաստանի պահանջի մասին տեղեկատվության համատեքստում։ Այս մասին ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մտադիր չենք սրել իրավիճակը»,- ​​ասել է նա։

Ըստ աղբյուրի՝ Կանադայի մոտ 40 դիվանագիտական ​​ներկայացուցիչներ պետք է հայրենիք վերադառնան մինչեւ հոկտեմբերի 10-ը։ Ներկայում Հնդկաստանում կան 62 կանադացի դիվանագետներ։

Նախկինում Օտտավան Նյու Դելիին մեղադրել էր Բրիտանական Կոլումբիայի Սուրեյ քաղաքում Հարդիփ Սինգհ Նիջարի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։ Ավելի վաղ՝ Հնդկաստանն ու Կանադան դադարեցրել էին առևտրային բանակցությունները։

 

  • Կիսվել: