երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կանադան իր նավահանգիստները փակել է ՌԴ-ին պատկանող կամ այնտեղ գրանցված նավերի համար

Կանադան իր նավահանգիստները փակել է ՌԴ-ին պատկանող կամ այնտեղ գրանցված նավերի համար

Կանադան փակում է իր ջրերն ու նավահանգիստները Ռուսաստանին պատկանող կամ այնտեղ գրանցված նավերի համար, հայտնել է երկրի տրանսպորտի նախարար Օմար Ալգաբրանտեղեկացնում է AP-ն։

Նշվում է, որ  Ալգաբրան հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի Ուկրաինա ներխուժման համար, իսկ Կանադան կշարունակի քայլեր ձեռնարկել։

Հավելենք, որ Կանադան արդեն փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար եւ հակատանկային զենք ու հրթիռներ է ուղարկում Ուկրաինա։ Կանադան նաեւ արգելել է հում նավթի բոլոր ներմուծումները Ռուսաստանից։

  • Կիսվել: