շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Կանադան 2022-ից ի վեր 13, 6 միլիարդ դոլար է տրամադրել Ուկրաինային. Թրյուդո

Կանադան 2022-ից ի վեր 13, 6 միլիարդ դոլար է տրամադրել Ուկրաինային. Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Մոնրեալում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 70-րդ տարեկան նստաշրջանում հայտարարել է, որ իր երկիրը մոտ 19 միլիարդ կանադական դոլար (13,6 միլիարդ դոլար) է հատկացրել Ուկրաինային 2022 թվականից ի վեր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք մեծացրել ենք մեր աջակցությունը Ուկրաինային՝ ընթացիկ հակամարտության սկզբից ի վեր ծախսելով 4,5 միլիարդ կանադական դոլար (3,2 միլիարդ դոլար) ռազմական ծախսերի վրա»։

Թրյուդոն անդրադարձել է նաև Կիևի կարիքների համար վերջին ռազմական ծախսերին և ասել, որ Օտտավան ֆինանսավորել է ուկրաինացի օդաչուների ուսուցումը F-16 կործանիչներ վարելու համար, ինչպես նաև NASAMS-ին է փոխանցել զենիթահրթիռային համակարգ։

  • Կիսվել: