կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կամերունում հարձակման հետևանքով առնվազն 20 մարդ է սպանվել

Կամերունում հարձակման հետևանքով առնվազն 20 մարդ է սպանվել

Կամերունի Մամֆե քաղաքում զինյալները հարձակում են իրականացրել և տներ այրել վաղ առավոտյան, երբ մարդիկ դեռ քնած են եղել։ Հարձակման հետևանքով կա առնվազն 20 զոհ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Եվս 7 մարդ գտնվում է հիվանդանոցում։

Իշխանությունները հայտարարել են, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ և բնակչությանը հորդորել են խուճապի չմատնվել։

Նշվում է, որ Կամերունի՝ փոքրամասնություն կազմող անգլիախոս հատվածներում անջատողականները 2017 թ․-ից պայքարում են Ամբազոնիա անվամբ անկախ պետություն ստեղծելու ուղղությամբ։ Հիմնականում ֆրանսիախոս այս աֆրիկյան երկրի Հյուսիս արևմտյան և Հարավ արևմտյան նահանգներում զինված խմբերը ժամանակ առ ժամանակ հարձակումներ և սպանություններ են իրականացնում, առևանգում մարդկանց։

Առայժմ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել նոյեմբերի 6-ին տեղի ունեցած հարձակման համար։

  • Կիսվել: