շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կամչատկայում հզոր երկրաշարժից հետո մեկ օրում 120 հետցնցում է տեղի ունեցել

Կամչատկայում հզոր երկրաշարժից հետո մեկ օրում 120 հետցնցում է տեղի ունեցել

Վերջին 24 ժամվա ընթացքում Կամչատկայում ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է 120 հետցնցում, հայտնում է ԱԻՆ-ը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

 

«Մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 120 հետցնցում՝ 3.5-ից մինչև 6.7 մագնիտուդ ուժգնությամբ։

Բնակեցված տարածքներում դրանցից մի քանիսը զգացվել են երկուսից հինգ բալ ուժգնությամբ»,-հայտնել են գերատեսչությունից։

 

Հիշեցնենք, որ Կամչատկայի ափերի մոտ տեղի էր ունեցել 8,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ։ Այն ամենաուժեղն էր 1952 թվականից ի վեր:

  • Կիսվել: