շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կամչատկայում գրանցվել է 22 ուժեղ երկրաշարժ

Կամչատկայում գրանցվել է 22 ուժեղ երկրաշարժ

Պետրոպավլովսկ-Կամչատսկում գրանցվել է 22 ընկալելի երկրաշարժ, հաղորդում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տարածաշրջանային բաժանմունքը։
 
«Օգոստոսի 1-ին, ժամը 9:00-ից (Մոսկվայի ժամանակով 00:00) մինչև օգոստոսի 2-ի, ժամը 9:00-ն (Մոսկվայի ժամանակով 00:00) Պետրոպավլովսկ-Կամչատկայում տեղի է ունեցել 22 զգալի երկրաշարժ ։ Սրանք միայն զգալի երկրաշարժերն են։ Ընդհանուր առմամբ գրանցվել է ավելի քան 130 երկրաշարժ», - ասվում է հայտարարության մեջ։
 
Ամենաուժեղ ցնցումների ուժգնությունը հասել է 6.2 և 6.4 մագնիտուդի։

  • Կիսվել: