շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կամչատկայի ափերի մոտ 1 ժամվա ընթացքում 4.5-ից մինչև 6.7 մագնիտուդով 8 երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայի ափերի մոտ 1 ժամվա ընթացքում 4.5-ից մինչև 6.7 մագնիտուդով 8 երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայի ափերի մոտ մեկ ժամվա ընթացքում 4.5-ից մինչև 6.7 մագնիտուդով ութ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
 
Ամենաուժեղ հետցնցումները՝ 6.7 մագնիտուդով, գրանցվել են Պետրոպավլովսկ-Կամչատկայից 379 կմ հեռավորությամբ՝ 58.4 կմ խորության վրա։
 
Հուլիսի 30–ին Կամչատկայում գրանցվել էր 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը՝ 8.7 մագնիտուդով, Կուրիլյան կղզիների ափերի մոտ 20 րոպեի միջակայքում տեղի է ունեցել ևս երկու երկրաշարժ՝ 5.1 և 5.0 մագնիտուդով։ Ցունամիի սպառնալիք էր հայտարարվել։ 6.5 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ տեղի ունեցավ հուլիսի 30–ի երեկոյան։

  • Կիսվել: