չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Կադիրովին հանդիսավոր արարողությամբ շնորհվել են գեներալ-լեյտենանտի ուսադիրները

Կադիրովին հանդիսավոր արարողությամբ շնորհվել են գեներալ-լեյտենանտի ուսադիրները

Գրոզնիում տեղի է ունեցել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին հերթական զինվորական կոչումը հանձնելու հանդիսավոր արարողությունը։

ՌԴ Ազգային գվարդիայի զորքերի Հյուսիսային Կովկասի շրջանի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Զախարովն ընթերցել է ՌԴ նախագահի հրամանագիրը և Կադիրովին հանձնել գեներալ-լեյտենանտի ուսադիրները, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

«Չեչնիայի Հանրապետության ղեկավար գեներալ-մայոր Ռամզան Ահմատովիչ Կադիրովին շնորհվել է հերթական զինվորական կոչումը՝ գեներալ-լեյտենանտ»,- ընթերցել է Զախարովը։

  • Կիսվել: