չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կադիրովի դուստրը Փարիզում կներկայացնի բրենդի նոր հավաքածուն

Կադիրովի դուստրը Փարիզում կներկայացնի բրենդի նոր հավաքածուն

Ռուսաստանի կազմում ընդգրկված Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի ավագ դուստրը` Այշաթը, Փարիզում կցուցադրի իր բրենդի նոր հավաքածուն, տեղեկացնում է grozny-inform.ru-ն:

Նորաձևության ցուցադրությունը նվիրված է Firdaws բրենդի տասնամյակին, որը գլխավորում է Այշաթ Կադիրովան:

Հավաքածուն կոչվում է «Սիրո պատմություն», այն կցուցադրվի փետրվարի 25-ին փարիզյան Le Marois հյուրանոցում:

Միջոցառման ժամանակ, բացի նորաձևության ցուցադրությունից, կլինեն նաև երաժշտական համարներ: Միջոցառումը նվիրված կլինի չեչեն ժողովրդի մշակույթին:

Կադիրովան ասել է, որ Firdaws ապրանքանիշի հավաքածուների հիմքում ընկած են ազգային ավանդույթները:

  • Կիսվել: