հինգշաբթի, հունիս 27
27 / 6 / 2024
Ջրհեղեղ Չինաստանում. կան զոհեր

Ջրհեղեղ Չինաստանում. կան զոհեր

Ջրհեղեղների սեզոնի սկզբից ի վեր Չինաստանի հարավում տեղի ունեցած հորդառատ անձրևների հետևանքով 38 մարդ է զոհվել, ավելի քան 55 հազարը վիրավորվել է։ Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները, տեղեկացնում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը:

Նշվում է, որ անձրևների հետևանքով առաջացած սողանքները, ջրհեղեղներն ու սելավները լուրջ վնաս են հասցրել Մեյչժոու քաղաքային շրջանի Պինգյուան ​​շրջանին (Գուանդուն նահանգ): Հունիսի 21-ի 15:00-ի դրությամբ տարերային աղետի հետևանքով զոհվել է 38 մարդ, երկու մարդ համարվում է անհետ կորած։

Բացի դրանից, նախնական տվյալներով տուժել է 55 հազար 388 մարդ, փլուզվել է 2247 տուն, 4697 ճանապարհ, վնասվել են 6759 հա ցանքատարածություն և 452 հա ջրային տնտեսություն։

  • Կիսվել: