երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ջորջ Սորոսն իր ֆոնդային կայսրության վերահսկողությունը փոխանցում է 37-ամյա որդուն

Ջորջ Սորոսն իր ֆոնդային կայսրության վերահսկողությունը փոխանցում է 37-ամյա որդուն

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը իր 25 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետիրական կայսրության ղեկավարումը հանձնում է 37-ամյա որդուն՝ Ալեքսանդրին, գրում է The Wall Street Journal-ը։

92-ամյա Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամների» տնօրենների խորհուրդը նախագահ ընտրեց նրա որդուն՝ Ալեքսանդրին։ Այսպիսով, 37-ամյա Ալեքսն այս պաշտոնում փոխարինել է հորը։

Նա այժմ զբաղեցնում է, այսպես կոչված, Սորոսի քաղաքական գործողությունների կոմիտեի նախագահի պաշտոնը:

Բացի այդ, Ալեքսանդր Սորոսը ներդրումային կոմիտեում ընտանիքի միակ անդամն է, որը վերահսկում է Soros Fund Management-ը, որը կառավարում է հիմնադրամի և ընտանիքի միջոցները:

  • Կիսվել: