Ջոնսոնը Զելենսկուն խոստացել է ուժեղացնել հակառուսական պատժամիջոցները
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ խոստանալով շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Վարչապետը խոստացել է էլ ավելի կոշտացնել պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնության դեմ՝ առավելագույն տնտեսական էֆեկտ ստեղծելու համար։ Նա նաև ուրվագծել է այն աշխատանքը, որը Մեծ Բրիտանիան անում է՝ Ուկրաինային ինքնապաշտպանվելու համար անհրաժեշտ սպառազինությամբ ապահովելու համար: