շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ջոնսոնն ապաքինվում է

Ջոնսոնն ապաքինվում է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակում դրական շարժ է նկատվում, հայտնել է Ջոնսոնի գրասենյակից, տեղեկացնում է AP-ը:

Նշենք, որ 55-ամյա Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել էր կորոնավիրուսի ախտորոշմամբ անցած կիրակի, ապա երկուշաբթի տեղափոխվել ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Ապա դրանից հետո նրան տեղափոխել էին ընդհանուր պալատ, իսկ նախօրեին հայտնի է դարձել, որ նա կարող է կարճ զբոսանքների դուրս գալ:  

  • Կիսվել: