շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ջո Բայդենը Կոնգրեսից Ուկրաինայի համար նոր ֆինանսավորում կխնդրի

Ջո Բայդենը Կոնգրեսից Ուկրաինայի համար նոր ֆինանսավորում կխնդրի

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսից լրացուցիչ 37,7 մլրդ դոլար կխնդրի Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում աջակցելու եւ 9,25 մլրդ դոլար COVID-19-ի դեմ պայքարի համար՝ լրացուցիչ ֆինասնավորման հարցման շրջանակում:

 Երեքշաբթի նշել են Սպիտակ տան ներկայացուցիչները։
 
Աղբյուրների խոսքով՝ վարչակազմը խնդրել է նաեւ 750 մլն դոլար վարակիչ այլ հիվանդությունների դեմ պայքարի համար եւ փնտրելու է տարերային աղետների հետեւանքները վերացնելու լրացուցիչ միջոցներ։
 
«Կոնգրեսը հնարավորություն եւ պարտավորություն ունի բավարարել ֆինանսավորման երեք լրացուցիչ եւ խիստ կարեւոր պահանջմունքներ, որոնք պետք է արժանանան երկկուսակցական աջակցությանը. ամերիկյան ժողովրդի պաշտպանությունը COVID-19-ից եւ կյանքերի փրկությունն ամբողջ աշխարհում; Ուկրաինայի ժողովրդին աջակցությունը; եւ աջակցությունն ամբողջ երկրում՝ կործանարար տարերային աղետներից հետո», ընդգծել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության տնօրեն Շալանդա Յանգը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ուղղած նամակում։
Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարել են, ո
ր վարչակազմը կենտրոնանալու է COVID-19-ի դեմ պայքարում կառավարության ֆինանսավորման եւ պատասխան գործողությունների, ինչպես նաեւ այն դատավորների հաստատումների վրա, որոնց լիազորությունները սպառվում են մինչեւ այս տարեվերջ։

  • Կիսվել: