հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բայդենը հրաժարվել է Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչությունը հովանավորող պետություն

Բայդենը հրաժարվել է Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչությունը հովանավորող պետություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեմ է Ռուսաստանն ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում ընդգրկելուն՝ հայտնել է Սպիտակ տան Reuters-ի թղթակիցը։

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 5-ին, Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին որպես ահաբեկչության հովանավոր պետություն հայտարարելը ցինիզմի աննախադեպ աստիճան կլինի, որը «կհանգեցնի Մոսկվայի ամենակոշտ պատասխանին»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ասել է, որ եթե Ռուսաստանը ԱՄՆ-ի կողմից ճանաչվի որպես ահաբեկչության հովանավոր պետություն, Մոսկվան կխզի հարաբերությունները Վաշինգտոնի հետ։

Օգոստոսի 8-ին ԱՄՆ սենատորներ Ռիչարդ Բլումենտալը և Լինդսի Գրեմը պահանջել էին Ռուսաստանին ճանաչել որպես ահաբեկչության հովանավոր։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, սակայն, դիմադրում է կոնգրեսականների փորձերին: Բայդենի վարչակազմը զգուշավոր է այս գաղափարի նկատմամբ՝ չնայած Կոնգրեսի խիստ կոչերին և ուկրաինական իշխանությունների խնդրանքներին։

 

  • Կիսվել: