հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Իզմիրում շարժասանդուղքի խափանման հետևանքով 11 մարդ է վիրավորվել

Իզմիրում շարժասանդուղքի խափանման հետևանքով 11 մարդ է վիրավորվել

Հունիսի 1-ին Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգում հերթական դժբախտ դեպքն է գրանցվել, գրում է ermenihaber.am-ը:

Մասնավորապես Ուչյոլ թաղամասում գտնվող մետրոյի կայարան տանող շարժասանդուղքը (Էսկալատոր) գործարկման ընթացքում հանկարծակիորեն սկսել է շարժվել հակառակ ուղղությամբ: Արդյունքում 11 մարդ է վիրավորվել:

Իզմիրի նահանգապետը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվել է, որ պատճառը եղել է համակարգի խափանումը:

Հիշեցնենք, որ այսօր 11 մարդ էլ վիրավորում էր ստացել Իզմիրից դեպի հարավային Հաթայ նահանգ ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի կողաշրջման հետևանքով:

 

  • Կիսվել: