հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Իվան, տուն գնա». ադրբեջանցիները ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ցույց են անցկացրել

«Իվան, տուն գնա». ադրբեջանցիները ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ցույց են անցկացրել

Ադրբեջանական ՛՛Մուսավաթ՛՛ կուսակցության երիտասարդական թևը բողոքի ցույց է անցկացրել Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ պահանջելով ռուս խաղաղապահներից չխոչընդոտել ադրբեջանցիների տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում։

Ցույցի մասնակիցները վանկարկել են՝ ՛՛Ռուսաստան, հեռու մնա Ղարաբաղից՛՛, ՛՛Իվան, տուն գնա՛՛։

Նրանք նաև բացատրություններ են պահանջել ղարաբաղյան պատերազմում ՛՛Իսկանդերների՛՛ կիրառման մասին:

Նշենք, որ ավելի վաղ Բաքուն ներկայացրել էր ՛՛Իսկանդեր Մ՛՛ հրթիռի մնացորդներ, որոնք իբրև թե հայտնաբերվել էին վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիի տարածքում։

  • Կիսվել: