շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման նվազագույն ցուցանիշ է գրանցվել

Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման նվազագույն ցուցանիշ է գրանցվել

Իտալիայում համաճարակի բռնկման պահից ի վեր կորոնավիրուսով վրակվածների թիվը հասել է 230 158-ի, հայտնում են երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ վերջին մեկ օրում Իտալիայում վարակման 300 նոր դեպք է արձանագրվել, որը նվազագույն ցուցանիշն է մարտից ի վեր: Մարտի 8-ից ի վեր Իտալիայի ողջ տարածքում կարանտինային միջոցառումներ էին սահմանվել:

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվն ավելացել է 92-ով՝ հասնելով 32 877-ի: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 55 300 մարդ:

 

  • Կիսվել: