ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իտալիայում մայիսին կբացվեն տեսարժան վայրերը. ՏԱՍՍ

Իտալիայում մայիսին կբացվեն տեսարժան վայրերը. ՏԱՍՍ

Իտալիայի ամենահայտնի մշակութային տեսարժան վայրերը, ինչպիսիք են Կոլիզեյը կամ Պոմպեյը, կբացվեն մայիսին: Այս մասին հայտարարել է Իտալիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ թատրոնները, կինոթատրոնները և սահմանափակ տարածություն ունեցող այլ մշակութային հաստատություններ որոշակի դժվարություններ կունենան աշխատանքները վերսկսելու հետ կապված: «Բայց մենք հավաստիացնում ենք, որևէ թատրոն, կինոթատրոն, նկարիչ չի մոռացվի: Մենք հատուկ միջոցներ կհատկացնենք նրանց աջակցելու համար»,-ասել է նախարարը:

  • Կիսվել: