շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 675-ով. ՌԻԱ Նովոստի

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 675-ով. ՌԻԱ Նովոստի

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է ընդամենը 675-ով, ինչը վերջին ավելի քան մեկ ամսվա ընթացքում լավագույն ցուցանիշն է, հայտարարել է Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորրելլին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այս պահի դրությամբ վարակված է 104 հազար 291 մարդ, մեկ օրվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 675-ով»,- ասել է Բորրելլին։

Երկրում վարակվածության ամենաբարձր` 4821 ցուցանիշը, գրանցվել է մարտի 21-ին։ Բորրելլիի խոսքով` Իտալիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 162,4 հազարի։

Իտալիայում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով գործում է խիստ կարանտինային ռեժիմ։

  • Կիսվել: