շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իտալիայում կորոնավիրուսով ակտիվ վարակակիրների թիվը նվազել է

Իտալիայում կորոնավիրուսով ակտիվ վարակակիրների թիվը նվազել է

Իտալիայում կորոնավիրուսով ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 52․942 մարդ, հայտնել է երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը, տեղեկացնում է CNN-ը:

Այս ցուցանիշը, ինչպես նշվում է, պատկերում է վարակման դեպքերի զգալի նվազումը՝ մոտենալով համավարակի գագաթնակետի ժամանակ գրանցված ռեկորդային բարձր տվյալի (108․257) կեսին:   

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում եվրոպական երկրում մահվան 78 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր մահացության ցուցանիշը հասցնելով 32․955-ի:

  • Կիսվել: