ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իտալիայում հագուստի խանութների ու ռեստորանների մեծ մասը բացվել է

Իտալիայում հագուստի խանութների ու ռեստորանների մեծ մասը բացվել է

Իտալիայում կարանտինային սահմանափակումների մեծ մասի չեղարկումը թույլ է տվել հագուստի խանութների 90 տոկոսի և ռեստորանների 70 տոկոսի բացումը, հայտնել են երկրի Առևտրականների ազգային կոնֆեդերացիայից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Երկուշաբթի օրվանից ի վեր՝ Իտալիայում չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի ընթացքում ընդունված սահմանափակումների մեծամասնությունը: Թույլատրվում է նաև նահանգների միջև երթևեկությունն առանց անհրաժեշտությունն ապացուցող փաստաթղթերի:

Ինչպես հաղորդվում է՝ հագուստի խանութներում առևտրի պահանջարկն ավելի մեծ է եղել, քանի ռեստորանային ոլորտում: Բացված ռեստորաններում աշխատանքի էին դուրս եկել աշխատակիցների 60 տոկոսը: Սոցիալական հեռավորության պահպանման համար ռեստորաններում սեղանները որոշակի հեռավորությամբ են տեղակայվել: Որոշ հաստատություններում որոշում են կայացրել մեկանգամյա օգտագործման սպասք կիրառել:

 

 

  • Կիսվել: